211652_close_icon
views-count6992 դիտում article-date 16:51 14-07-2015

Նաիրիտցիները փակել են Բագրատունյաց փողոցի դիմացի հատվածը. երթեւեկությունը կաթվածահար է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նաիրիտցիները փակել են Բագրատունյաց փողոցի դիմացի հատվածը: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, երթեւեկությունը նշված հատվածում կաթվածահար է եղել: Իսկ այս շոգ եղանակին բողոքի նման դրսեւորումը վարորդներին էլ ավելի է բարկացնում: Տեղում են նաեւ մեծ թվով ոստիկաններ, ովքեր փորձում են համոզել ցուցարարներին բացել փողոցը: Վերջիններս դժգոհում են, որ գործարանի տնօրեն Ռոբերտ Սաղաթելյանն աշխատավարձի վճարման գործընթացը արհեստականորեն ձգձգում է: Անգամ առաջարկվող համաձայնագիրը չեն տվել ստորագրել: Մինչեւ այդ էլ տեղեկացրել էինք, որ նրանց աշխատավարձերը վճարելուց առաջ նրանց առաջ պայման են դրել. գրավոր համաձայնագիր են պահանջել, որի համաձայն հրաժարվում են տույժ-տուգանքներից: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էին Նաիրիտի աշխատակիցները: Միաժամանակ ավելացրել, որ այդ կերպ միայն մայր գումարն են ստանալու, բայց ստիպված են ընդունել այդ առաջարկը, քանի որ գումարները հետ ստանալու այլընտրանք չի մնում: Համաձայնագրի ստորագրումից 3 օրվա ընթացքում խոստացել են վճարումներ իրականացանել: Հիշեցնենք, որ նաիրիտցիները պահանջում են իրենց 18 ամսվա աշխատավարձը, որը կազմում է մոտ 15 մլն դոլար: Կառավարությունն էլ խոստացել է մինչեւ հուլիսի 15-ը վճարել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր