28095 դիտում
11:06 10-12-2014
Արտակարգ իրավիճակ` Կրկեսի խաչմերուկում. հսկայական քարերը երթեւեկությունը կաթվածահար են արել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ արտակարգ իրավիճակ է տեղի ունեցել Երեւանում: Անհայտ մակնիշի և համարանիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը Գրիգոր Լուսավորիչ-Ագաթանգեղոս-Արշակունյաց խաչմերուկում` ժողովրդին հայտնի «Ցիրկի» խաչմերուկում, ընթացքում չի նկատել, թե ինչպես են իր մեքենային բարձված հսկայական քարերը մոտ 50 մետր թափվել:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրում երթեւեկությունը կաթվածահար չլինելու նպատակով օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի երկրորդ դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Մինաս Մինասյանի գլխավորությամբ:
Իրավիճակի մասին տեղեկացվել է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից ահազանգել են Երեւանի քաղաքապետարանի համապատասխան կառույցներին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` ՃՈ-ն արդեն հայտնաբերել է «КАМАЗ» մեքենան, որի վարորդը արդեն բերվում է նշված վայր:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+