211652_close_icon
views-count2753 դիտում article-date 19:09 01-09-2015

Հրմշտոցներ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ․ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները փորձում են հաղթահարել ոստիկանական պատնեշը եւ շարժվել դեպի նախագահական

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները այս պահին փորձում են անցնել դեպի Բաղրամյան պողոտա` նախագահական նստավայր։ Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը ոստիկանները պատ են կազմել եւ թույլ չեն տալիս։ Ակտիվիստներից մի քանիսը փորձեցին ճեղքել պատը. հրմշտոցներ տեղի ունեցան ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ։ Ոստիկանական պատնեշը հաղթահարելու ակտիվիստների փորձերը շարունակվում են։ Մինչեւ այդ նշել էինք, որ նախնական տեղեկություններով մոտ հինգ ակտիվիստ բերման են ենթարկվել, ինչից հետո ակտիվիստները 30 րոպե ժամանակ էին տվել` նրանց ազատ արձակելու համար, հակառակ դեպքում` սպառնացել էին փակել Բաղրամյան պողոտան։

Նմանատիպ նյութեր