211652_close_icon
views-count1259 դիտում article-date 11:37 16-07-2015

Էրեբունի վարչական շրջանի և Սևան քաղաքի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև համագործակցության ծրագրի շրջանակում Սևանի քաղաքապետարանի պատվիրակությունը քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի գլխավորությամբ այցելել է Էրեբունի վարչական շրջան: Երկկողմ համագործակցության ներկա վիճակը, ինչպես նաև գործընկերային կապերն ընդլայնելու հեռանկարները քննարկելու նպատակով կազմակերպված հանդիպման ընթացքում վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը և Սևանի քաղաքապետը նախ ներկայացրել են քննարկվող հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումները, ապա համագործակցության հուշագիր են ստորագրել: [b]Երևանի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր