2122 դիտում
09:27 23-05-2015
Էրեբունի վարչական շրջանի և Հադրութի շրջանի վարչակազմի և Հադրութ քաղաքի միջև բարեկամության հուշագրեր են ստորագրվել. լուսանկարներ
Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ շարունակվում են մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրերը: Մայիսի 19-21-ը պաշտոնական այցով Արցախում է գտնվել Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանի գլխավորած պատվիրակւոթյունը:
Այցի ընթացքում երևանյան պատվիրակության անդամները հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են համագործակցության ծրագրով նախատեսված առաջիկա համատեղ անելիքները: Այնուհետ պատվիրակության անդամները Ստեփանակերտի քաղաքապետի ուղեկցությամբ այցելել են հուշահամալիր: Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղկեպսակ են դրել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձանին:
Երևանյան պատվիրակության անդամները եղել են նաև Ստեփանակերտի զորամասում և սահմանային հենակետերում, նրանց փոխանցել դպրոցականների պատրաստած նվերները, ինչպես նաև՝ հեռուստացույցներ:
ԼՂՀ այցի շրջանակում վարչական շրջանի պատվիրակությունն այցելել է նաև Հադրութ, հանդիպել Հադրութի շրջանի վարչակազամի ղեկավար Վալերի Գևորգյանի և Հադրութի քաղաքապետ Արմեն Աբրահամյանի հետ: Երկկողմ կապերի հաստատման և ամրապնդման նպատակով Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը բարեկամության հուշագրեր են ստորագրել Հադրութի շրջանի վարչակազամի և Հադրութ քաղաքի միջև:
Որպես բարեկամության սկիզբ՝ Հադրութին են հանձնվել «Երևան-Հադրութ» գրությամբ նստարաններ, աղբամաններ և այլ գույք:
Պատվիրակությունը եղել է նաև Հադրութի մանկապարտեզում և դպրոցում, ծանոթացել պայմաններին և առօրյայի կազմակերպմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
1256 դիտում
11:37 16-07-2015
Էրեբունի վարչական շրջանի և Սևան քաղաքի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
1971 դիտում
21:00 06-08-2015
Էրեբունի վարչական շրջանի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ Հադրութի շրջան
Այս բաժնից
742 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
763 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»