211652_close_icon
views-count2320 դիտում article-date 16:26 16-07-2015

Իրանի միջուկային ծրագրի համաձայնությունը Թեհրանի քաղաքական հաղթանակն է. Հասան Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին միջուկային ծրագրի համաձայնությունը անվանել է Թեհրանի քաղաքական հաղթանակը: «Ոչ ոք չի կարող ասել, որ Իրանը հանձնվել է», - իրանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում նշել է Ռոհանին` հավելելով, որ համաձայնագիրը Թեհրանի քաղաքական և տեխնիկական հաղթանակն է: Իրանի ղեկավարի խոսքով, այժմ ոչ ոք Իրանին չի կարող համաշխարհային սպառնալիք անվանել: Ի դեպ, նախօրեին Թեհրանում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ տոնելու համաձայնագրի ստորագրումը: Իրանցիների համար փաստաթուղթն առաջին հերթին նշանակում է տասնամյա պատժամիջոցների վերացում, որոնք լրջորեն ազդել են երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա:

Նմանատիպ նյութեր