211652_close_icon

Ամերիկյան «Պորտեր» հրթիռային ականակիր նավը Սև ծովում զորավարժություններ է անցկացրել

views-count2292 դիտում article-date 16:45 16-07-2015
Սև ծովում ամերիկյան «Պորտեր» հրթիռային ականակիրն ու ռումինական «Մաչալարիու» կորվետը համատեղ զորավարժությունների շրջանակներում զենիթային հակաօդային կրակոցներ են իրականացրել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի մամլո ծառայությունը: Զորավարժությունների շրջանակներում նավերը համատեղ մանևրներ են կատարել, մշակել հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ նավերի զավթում: Ամերիկյան «Պորտերը» Սև ծով է մտել հուլիսի 5-ին՝ հուլիսի 13-ին ՆԱՏՕ-ի «Բրիզ-2015» խորագրով զորավարժություններին մասնակցելու նպատակով:

Նմանատիպ նյութեր