211652_close_icon
views-count1550 դիտում article-date 15:24 16-07-2015

Հայ դպրոցականները միջազգային առարկայական օլիմպիադաներում փայլուն արդյունքներ են ցուցաբերել

Հայաստանի դպրոցականների մաթեմատիկայի հավաքականը Թայլանդում տեղի ունեցած միջազգային առարկայական օլիմպիադայում ցուցաբերել է հրաշալի արդյունքներ՝ նվաճելով մեկ արծաթե և հինգ բրոնզե մեդալ։ Իսկ Հնդկաստանի Մումբա քաղաքում տեղի ունեցած ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում դպրոցականները նվաճել են 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ Ընդհանուր առմամբ երկու օլիմպիադաներում հայ դպրոցականները նվաճել են 11 մեդալ, ընդ որում մաթեմատիկայի օլիմպիադայում մեր թիմի բոլոր աշակերտները դարձել են մեդալակիր: Թիմային արդյունքներով նշված երկու օլիմպիադաներում Հայաստանի ցուցանիշները գերազանցում են հարևան երկրների արդյուքները: Համեմատության համար նշենք, որ Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը օլիմպիադայում նվաճած մեդալների քանակով գերազանցել է մեր հարևաններ Վրաստանին ու Ադրբեջանին՝ միասին վերցված: Մաթեմատիկայի միջազգային առարկայական օլիմպիադային մասնակցել են 104 երկրի 577 դպրոցականներ, իսկ ֆիզիկայի օլիմպիադային ներկայացված է եղել 71 երկիր՝ 263 մասնակցով: Առջևում դեռ ինֆորմատիկայի, կենսաբանության և աշխարհագրության օլիմպիադաներն են: Այս մասին տեղեկացանք ՀՀ ԿԳՆ մամլո ծառայությունից:

Նմանատիպ նյութեր