211652_close_icon
views-count26008 դիտում article-date 23:52 24-05-2018

Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարը պարգևատրել է առարկայական օլիմպիադաներում մրցանակային տեղեր գրաված աշակերտներին ու նրանց ուսուցիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում է նաեւ շրջանի յուրաքանչյուր ձեռքբերում: Շրջվարչակազմի ղեկավարի կողմից մեկ անգամ չէ, որ արժանվույն գնահատվել են մրցանակային տեղեր գրաված աշակերտները եւ նրանց ուսուցիչները, մարզիկներն ու մարզիչները, եւ ընդհանրապես յուրաքանչյուր ձեռքբերում: Այսօր՝ մայիսի 24-ին, շրջվարչակազմի ղեկավարի մոտ կրկին պարգեւատրման արարողություն էր. 2017-2018 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի հանրապետական եւ եզրափակիչ փուլերում մրցանակային տեղեր գրաված դպրոցականներն ու նրանց ուսուցիչները պարգեւատրվել են պատվոգրերով եւ նվեր-քարտերով: Շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը հանդիպելով աշակերտներին եւ ուսուցիչներին, շնորհակալություն հայտնեց նրանց եւ կարեւոր համարեց առարկայական օլիմպիադաներում նրանց հաղթանակը՝ նշելով, որ այն պատիվ է բերում շրջանին: Առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում տարբեր առարկաներից 2-րդ տեղ գրաված աշակերտներ Մաքսիմ Պետրոսյանը (Մարտակերտի Վլ. Բալայանի անվան թիվ 1 միջն. դպրոց, 9-րդ դասարան՝ մաթեմատիկա առարկայից), Նորա Գրիգորյանը (Մարտակերտի Վլ. Բալայանի անվան թիվ 1 միջն. դպրոց, 11-րդ դասարան՝ աշխարհագրություն առարկայից) եւ Մերի Ներսիսյանը (Նոր Հայկաջուրի հիմն. դպրոց, 9-րդ դասարան՝ ՆԶՊ առարկայից) շրջվարչակազմի ղեկավարի կողմից պարգեւատրվել են 20000 դրամ արժողությամբ նվեր-քարտերով եւ պատվոգրերով: Հանրապետական փուլում 3-րդ տեղ գրաված աշակերտներ Սեդա Գրիգորյանը (Մարտակերտի Վլ. Բալայանի անվան թիվ 1 միջն. դպրոց, 12-րդ դասարան՝ կենսաբանություն առարկայից), Լիլիթ Այվազյանը (Մարտակերտի Վլ. Բալայանի անվան թիվ 1 միջն. դպրոց, 11-րդ դասարան՝ աշխարհագրություն առարկայից), Աստղիկ Բաբայանը (Նոր Այգեստանի միջն. դպրոց, 10-րդ դասարան՝ գրականություն առարյակից), Աստղիկ Աբրահամյանը (Վաղուհասի Գ. Մուրադյանի անվան միջն. դպրոց, 11-րդ դասարան՝ կենսաբանություն առարկայից) եւ Մարիաննա Ավանեսյանը (Թալիշի միջն. դպրոց, 10-րդ դասարան՝ ՆԶՊ առարկայից) պարգեւատրվել են 15000 դրամ արժողությումբ նվեր-քարտերով եւ պատվոգրերով: Առարկայական օլիմպիադայի եզրափակիչ փուլում եւս ակտիվ մասնակցություն են ունեցել շրջանից աշակերտներ. աշխարհագրություն առարկայից հաղթող ճանաչված եւ 1-ին տեղ գրաված աշակերտուհի Տաթեւիկ Դավթյանը (Մարտակերտի Վլ. Բալայանի անվան թիվ 1 միջն. դպրոց, 12-րդ դասարան, ուսուցչուհի՝ Նունե Գասիյան) շրջվարչակազմի ղեկավարի կողմից պարգեւատրվել է 30000 դրամ արժողությամբ նվեր-քարտով եւ պատվոգրով: Նա մասնակցելով ՀՀ եզրափակիչ փուլին եւ գարվելով առաջին տեղ՝ արժանացել է 1-ին կարգի դիպլոմի, որը աշակերտուհուն հանձնեց շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը: Եզրափակիչ փուլում 2-րդ տեղ գրաված աշակերտներ Լենա Մուսայելյանը (Հաթերքի Բ. Գրիգորյանի անվան միջն. դպրոց, 12-րդ դասարան՝ հայոց լեզու առարկայից) եւ Ալլա Խաչատրյանը (Հաթերքի Բ. Գրիգորյանի անվան միջն. դպրոց, 12-րդ դասարան՝ հայ գրականություն առարկայից) պարգեւատրվել են 25000 դրամ արժողությամբ նվեր-քարտերով եւ պատվոգրերով, 3-րդ տեղ գրաված աշակերտուհի Լիանուշ Օհանյանը (Հաթերքի Բ. Գրիգորյանի անվան միջն. դպրոց, 12-րդ դասարան՝ աշխարհագրություն առարկայից) 20000 դրամ արժողությամբ նվեր-քարտով եւ պատվոգրով: Շրջվարչակազմի ղեկավարը պարգեւատրել է նաեւ հանրապետական եւ եզրափակիչ փուլերում մրցանակային տեղեր գրաված աշակերտների ուսուցիչներին. Մարտակերտի Վլ. Բալայանի անվան թիվ 1 միջն. դպրոցի ուսուցչուհիներ Կարինե Գրիգորյանը (մաթեմատիկա), Մարգարիտա Սանթրյանը (կենսաբանություն), Նունե Գասիյանը (աշխարհագրություն), Նոր Հայկաջուրի հիմն. դպրոցի ուսուցիչ Արսեն Պետրոսյանը (ՆԶՊ), Նոր Այգեստանի միջն. դպրոցի ուսուցչուհի Վարդուհի Հովհաննիսյանը (գրականություն), Վաղուհասի Գ. Մուրադյանի անվան միջն. դպրոցի ուսուցչուհի Լիլիթ Ազիզյանը (կենսաբանություն), Հաթերքի Բ. Գրիգորյանի անվան միջն. դպրոցի ուսուցչուհիներ Նվարդ Վանյանը (աշխարհագրություն) եւ Նարինե Միրզոյանը (հայոց լեզու եւ գրականություն), Թալիշի միջն. դպրոցի ուսուցիչ Ֆեդյա Ապրեսյանը (ՆԶՊ) շրջվարչակազմի ղեկավարի կողմից պարգեւատրվել են 25000 դրամ արժողությամբ նվեր-քարտերով եւ պատվոգրերով: Պարգեւատրումից հետո շրջվարչակազմի ղեկավարը շնորհավորել է նրանց եւ մաղթել նորանոր ձեռքբերումներ: Պարգեւատրման արարողությանը ներկա էին շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Սասուն Հարությունյանը եւ աշխատակազմի կրթության եւ սպորտի բաժնի վարիչ Դավիթ Լալայանը: [b]Լուսինե Զաքարյան, Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր