211652_close_icon
views-count2310 դիտում article-date 20:10 16-07-2015

«Ա1+»-ի լրագրողի գործն ուղարկվեց Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարան.aravot.am

Երեւան քաղաքի կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների իրավասության առաջին ատյանի դատարանում (նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյան) տեղի ունեցավ «Ա1+»–ի լրագրող Մարինե Խաչատրյանի բողոքի դատական քննությունը, հաղորդում է [url=http://www.aravot.am/2015/07/16/593469/]aravot.am[/url]-ը: Հիշեցնենք, որ անցյալ տարի սեպտեմբերի 9-ին «Բարև Ռոբ» ակցիայի լուսաբանման ժամանակ ԱԺ-ի անվտանգության աշխատակից Կարեն Հայրապետյանը խոչընդոտել էր լրագրող Մարինե Խաչատրյանի աշխատանքը, ձեռքով հրել ու գետնին գցել նրա պլանշետը: 2014-ից սկսած Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացնում կարճել քրեական գործով վարույթը նույն՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ ՀՀ դատախազությունը հայտարարում է, որ վերացրել է այդ որոշումը: Արդյունքում «Ա1+»-ի լրագրողը տուժող ճանաչվել է, բայց Կարեն Հայրապետյանի դեմ մեղադրանք չի առաջադրվել: [img]/ups/images/0544653001437041678845864.jpg[/img][img]/ups/images/0818333001437041677145082.jpg[/img][img]/ups/images/0239126001437041676349589.jpg[/img] Դատարանում Մարինե Խաչատրյանի ներկայացուցիչ Օլգա Սաֆարյանը նշեց. «Դատախազը, մերժելով մեր բողոքը, խախտել է Մարինե Խաչատրյանի նյութական և դատավարական իրավունքները»: Այնուհետև մտահոգություն հայտնեց, որ Կարեն Հայրապետյանի դեմ քրեական գործ չի հարուցվել միայն այն պատճառով, որ նա պետական պաշտպանություն իրականացնող է, իսկ Մարինե Խաչատրյանը՝ սկսնակ լրագրող: Ուստի Օլգա Սաֆարյանը դատարանից խնդրեց որոշում կայացնել ՀՔԾ ավագ քննիչի՝ քրեական գործով վարույթը կարճելու որոշումը վերացնելու պահանջով: Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2015/07/16/593469/]կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր