211652_close_icon
views-count1610 դիտում article-date 15:15 16-07-2015

Եվրոպայի Լիգա. Ղազախստանում «Ալաշկերտին» լուրջ փորձություն է սպասվում

Այսօր Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Ալաշկերտը» Ալմաթիում կհյուրնկալվելի ղազախական «Կայրաթին»: Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» երկու հանդիպումների արդյունքով պայքարից դուրս թողեց շոտլանդական «Սենթ-Ջոնսոնին»՝ 1:0; 1:2: Այժմ Աբրահամ Խաշմանյանի սաներին շատ ավելի լուրջ փորձություն է սպասվում: Ղազախական ֆուտբոլը վերջին տարիներին վերելք է ապրում, հատկապես՝ ակումբային ֆուտբոլը: Ղազախական ակումբները ֆինանսապես բավական լավ վիճակում են, թիմերը կարող են իրենց թույլ տալ ձեռք բերել հայտնի ֆուտբոլիստների և մարզիչների: Մասնավորապես, «Կայրաթի» մարզիչը հանրահայտ Վլադիմիր Վայսն է, որի գլխավորությամբ Սլովակիայի հավաքականը մի քանի տարի շարունակ գերազանց մրցելույթներ ունեցավ միջազգային ասպարեզում, իսկ ՀԱՀ-ում 2010 թվականի աշխարհի առաջնությունում հասան մինչև 1/8 եզրափակիչ: Այժմ էլ թիմը Ղազախստանի առաջնությունում չեմպիոնի հիմնական հավակնորդներից մեկն է: 20 տուրից հետո «Կայրաթը» 40 միավորով 2-րդ տեղում է՝ ընդամենը մեկ միավոր զիջելով «Ակտոբեին»: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:45-ին: Խաղի գլխավոր մրցավարն է ռուսաստանցի Սերգեյ Իվանովը:

Նմանատիպ նյութեր