211652_close_icon
views-count2219 դիտում article-date 13:16 20-10-2015

Չեմպիոնների լիգա. Մոուրինյոյին նոր փորձություն է սպասվում. տեսանյութ

Այսօր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակներում կկայանան առաջին 8 հանդիպումները: [b]E խումբ.[/b] «Բայեր» (Լևերկուզեն) - «Ռոմա», ԲԱՏԷ - «Բարսելոնա». 2 տուրից հետո «Բարսելոնան» ունի 6, ԲԱՏԷ-ն և «Բայերը՝ 3-ական, իսկ «Ռոման»՝ 1 միավոր: [b]H խումբ.[/b] «Վալենսիա» - «Գենտ», «Զենիթ» - «Լիոն» 2 տուրից հետո «Զենիթը» 6 միավորով գլխավորում է աղյուսակը, «Վալենսիան» 3 միավորով 2-րդն է, իսկ «Գենտն» ու «Լիոնը»՝ 1-ական միավոր: [b]G խումբ.[/b] «Դինամո» Կ. - «Չելսի», «Պորտո»-«Մաքաբի» Եվս մեկ հետաքրքիր դիմակայություն մեզ սպասվում է Կիևում: «Դինամոն» սեփական հարկի տակ միշտ էլ հզոր, հարձակողական ֆուտբոլ է խաղում: Այստեղ ոչ մեկի համար հեշտ չէ: Դինամոյականները խմբի առաջատարներն են: Մրցակիցն էլ՝ «Չելսին», վերջին տարիների ամենաթույլ խաղն է ցուցադրում, ինչի վառ վկայությունն էլ Անգլիայի Պրեմիեր-լիգայում 12-րդ տեղն է: Մոուրինյոյին քննադատության կրակի տակից դուրս գալու համար այսօր նույնպես միայն հաղթանակ է անհրաժեշտ: Տեսնենք, թե ում մոտ է հաղթանակի ծարավն ավելի շատ: Այս խմբում 2 տուրից հետո «Դինամոն» ու «Պորտոն» ունեն 4-ական միավոր, «Չելսին»՝ 3, «Մաքաբին»՝ 0: Բոլոր հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:45-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր