211652_close_icon
views-count2495 դիտում article-date 22:25 16-07-2015

Աբրահամ Խաշմանյան. Ներողություն եմ խնդրում այս պարտության համար

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամյանը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Կայրաթից» կրած պարտությունը՝ 0:3: «Պետք է նշել, որ այսօր «Կայրաթը» ավելի ուժեղ էր: Թե խաղով, թե կազմակերպվածությամբ: Լավ ֆուտբոլիստներ են, խաղամակարդակը բավական բարձր է: Իմ թիմի մասին կարող եմ ասել, որ նրանք ամբոջությամբ ներդրեցին իրենց ուժերը և արեցին հնարավոր ամեն ինչ: Սակայն նման մրցակցի դեպքում, դա, իհարկե քիչ է: Մենք ունեինք երկու հարյուր տոկոսանոց պահ, և եթե դրանցից գոնե մեկը խփեինք, ապա ապա հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություններ դեռ կունենայինք: Սակայն մենք չենք պատրաստվում հանձնվել, երկրորդ խաղում պայքարելու ենք ակումբի հեղինակության, մեր ժողովրդի համար: Ներողություն եմ խնդրում մեր երկրպագուներից և ժողովրդից՝ 0:3 հաշվի համար:

Նմանատիպ նյութեր