211652_close_icon
views-count1493 դիտում article-date 08:07 17-07-2015

Վանաձորի «Քիմպրոմ»-ի աշխատակիցներին ունեցած աշխատավարձի պարտքը կազմում է մոտ 180 մլն դրամ, որը հայթայթելու աղբյուրներ չեն երևում. ՀԺ

«Հայկական ժամանակ», Banks.am-ին հղում անելով, գրում է, որ Վանաձորի «Քիմպրոմ»-ում կուտակված աշխատավարձերի պարտքի մարման խնդիրը գնալով սրվում է։ «Աշխատակիցներին ունեցած աշխատավարձի պարտքը կազմում է մոտ 180 մլն դրամ, որը հայթայթելու աղբյուրներ չեն երևում։ Տևական ժամանակ չաշխատող «Քիմպրոմի» աշխատակիցները մտադիր են սպասել մինչև հուլիսի 18-ը։ Թե ինչ քայլեր կձեռնարկեն դրանից հետո, հայտնի չէ»,–հավելում է թերթը։

Նմանատիպ նյութեր