38026 դիտում
10:10 16-02-2016
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով զոհված զինվորի հարազատներին էր տրամադրվել 4 մլն դրամ, մինչդեռ նրանք պնդում են, թե չեն կարողանում վճարել գերեզմանաքարի՝ 200 հազար դրամ պարտքը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել` Տավուշի մարզի Ոսկևան գյուղի բնակիչ, 22-ամյա զինծառայող Արման Հարությունյանի զոհվելուց հետո ինչքան գումար է փոխանցվել զոհվածի ընտանիքին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ցավալի դեպքից հետո ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարությունը նշված ընտանիքին տրամադրել էր 4 մլն դրամ:
Երեկ՝ փետրվարի 15-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/15/77136/]տեղեկացրել [/url]էր, որ նշված ընտանիքը չի կարողանում վճարել տղայի գերեզմանաքարի համար 200 դրամի պարտքը: Հրապարակումից հետո Հայաստանի Երիտասարդական հիմնադրամը՝ ղեկավար Կարեն Ավագյանի գլխավորությամբ օգնության ձեռք էր մեկնել զոհված զինվորի ընտանիքին՝ պատրաստակամություն հայտնելով վճարել նշված գումարը:
Ի դեպ, տեղեկությունը այն մասին, որ Ա. Հարությունյանի ընտանիքը չի կարողանում վճարել գերեզմանաքարի վճարը, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին էր փոխանցել «ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ-ն:
Նմանատիպ նյութեր
32184 դիտում
15:10 15-02-2016
2015-ին դիպուկահարի կրակոցից զոհված զինվորի ընտանիքը չի կարողանում վճարել անգամ գերեզմանաքարի արժեքը. տեսանյութ
2126 դիտում
09:59 05-05-2015
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ունեցվածքը 2014-ի հայտարարագրով կազմել է 17 մլն 500 հազար դրամ
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին