211652_close_icon

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, գազալցակայանի պայթյունից հետո, եղբորը կորցնելուց բացի, ինչքան տուգանք վճարեց

views-count6732 դիտում article-date 15:12 17-07-2015
Աժ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, ով իրեն պատկանող գազալցակայանի պայթյունից հետո կորցրեց եղբորը, իսկ որդին ծանր այրվածքներ ստացավ, նաեւ տուգանքներ է մուծել: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ, բնականաբար, տուգանքներ եղել են: Ընդհանուր հաշվով՝ տուգանքը 1 միլիոն դրամ է կազմել: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/26/54212/]հայտնել [/url]էր, որ պայթյունը տեղի էր ունեցել մայիսի 26-ին՝ Զվարթնոց գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում, որը պատկանում է Հակոբ Հակոբյանին: Պայթյունի հետևանքով ծանր վնասվածքներ էին ստացել Հ. Հակոբյանի եղբայրը՝ 50-ամյա Արմեն Հակոբյանը, Հ. Հակոբյանի որդին՝ 30-ամյա Արմեն Հակոբյանը և 21-ամյա Արթուր Գասպարյանը: Վերջին երկուսի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Նմանատիպ նյութեր