211652_close_icon
views-count5804 դիտում article-date 16:31 17-07-2015

Որոնվում է պլանշետ գողանալու մեջ կասկածվող լուսանկարում պատկերված կինը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Երևան քաղաքի Սայաթ-նովա 35 շենքի բակում առկա խաղահրապարակի նստարանի վրայից «Սամսունգ Գալաքսի թաբ 3» մոդելի պլանշետ գողանալու դեպքի առթիվ, որի շրջանակներում ձեռնարկվում են միջոցներ՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Քաղաքացի Ա. Մկրտումյանը ոստիկանության բաժին հաղորդում է ներկայացրել առ այն, որ 2015թ. մայիսի 24-ին՝ ժամը 15:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Սայաթ-Նովա 35 շենքի բակում առկա խաղահրապարակի նստարանի վրայից գաղտնի հափշտակել է իրեն պատկանող, զգալի չափերի՝ 100.000 ՀՀ դրամ արժողությամբ «Սամսունգ Գալաքսի թաբ 3» մոդելի պլանշետ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում ստացվել են տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, որոնցում պատկերված է Սայաթ-Նովա 35 շենքի բակում՝ մոտակայքում գտնվող կամարանցումում տեղի ունեցող անցուդարձը, զննվել։ Տեսագրության մեջ երևում է մոտ 25-30 տարեկան, սև պայուսակով, մոխրագույն կիսաշրջազգեստով մի աղջիկ և բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ քննություն իրականացնելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Խնդրում ենք լուսանկարներում պատկերված անձին կամ այն անձանց, ովքեր ճանաչում են նրան կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության, գտնվելու վայրի մասին, ներկայանալ կամ հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ քննչական կոմիտե[/b]

Նմանատիպ նյութեր