2507 դիտում
14:28 18-07-2015
Ի՞նչ ընթացք ստացավ Աշտարակի ոռոգման ջրերի տնօրենի մեքենայի ուղղությամբ կրակոցների գործը եւ շարունակո՞ւմ է պաշտոնավարել տուժող տնօրենը, թե՞ ոչ
Աշտարակի ոռոգման ջրերի տնօրեն Արսեն Խաչատրյանը շարունակում է պաշտոնավարել իր պաշտոնում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը՝ արձագանքելով լուրերին, թե Ա. Խաչատրյանին ազատել են պաշտոնից:
Քաղաքապետը նաեւ ավելացրեց, որ այդ պաշտոնում քաղաքապետարանը չի նշանակումներ կատարում, իսկ գործը դեռ նախաքննության փուլում է:
Մինչեւ այդ նա [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նա ասել էր, որ Աշտարակում հնչած կրակոցները, նախնական տեղեկություններով, փողոցային վեճի արդյունք են:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/15/56484/]հայտնել [/url]էր, որ հունիսի 15-ին անհայտ անձը կամ անձինք Աշտարակի քաղաքապետարանի դիմաց կրակ էին արձակել Mercedes ML 320 մակնիշի 30 ՕՏ 220 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Կրակոցի արդյունքում վնասվել էին մեքենայի կողային ապակիները:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ, ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենայի վրա կային 7-ից ավելի կրակոցի հետքեր: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները Գ. Շամշյանին ասել էին, որ նշված ավտոմեքենան պատկանում է Աշտարակի ոռոգման ջրերի տնօրեն Արսեն Խաչատրյանին, ով այդ պահին եղել է ավտոմեքենայում:
Նմանատիպ նյութեր
5758 դիտում
12:30 01-09-2014
Ինչ ընթացք ստացավ կայծակի պատճառով մոտ ընկերոջը պատահականության արդյունքնում սպանած զինծառայողի գործը
4956 դիտում
10:35 30-09-2014
Ի՞նչ ընթացք ստացավ ադրբեջանցի դիվերսանտների կողմից գերեզմանոցում սպանված 17-ամյա Սմբատ Ցականյանի գործը
Այս բաժնից
760 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
784 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»