42527 դիտում
15:27 18-07-2015
Առեղծվածային դեպք Երևանում. ավագ քննիչը Մամուլի շենքի հարևանությամբ դանակահարվել և տեղափոխվել է հիվանդանոց. նրա գործը քննում է Կենտրոնի ավագ քննիչը
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Մանուկյանի դանակահարության դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:
2015թ. հուլիսի 18-ին` ժամը 01:40-ին, ծակած-կտրած վերքերով Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Մանուկյանը։
Հիվանդանոցից ստացած ահազանգի համաձայն՝ ծակած-կտրած վնասվածքներով նրա հետ բուժօգնության է տեղափոխվել նաեւ Երեւանի բնակիչ Էդգար Սարգսյանը։
Նախնական տվյալներով՝ Ս. Մանուկյանին եւ նրա ընկերոջը՝ Էդ.Սարգսյանին, նշված մարմնական վնասվածքները պատճառվել են Ս. Մանուկյանի շենքի բակում։ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ստացված տեղեկանքի համաձայն՝ Սուրեն Մանուկյանի վնասվածքները թափանցել են կրծքավանդակի եւ որովայնի խոռոչներ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավագ քննիչ Հարություն Մանուկյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ: Բժշկական տեղեկանքի համաձայն՝ Է. Սարգսյանը եւ Ս. Մանուկյանն ի վիճակի չեն ցուցմունքներ տալու:
Քննություն է տարվում՝ պարզելու մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Դանակահարված ավագ քննիչ Սուրեն Մանուկյանը
[img]/ups/images/0860860001437224323457210.jpg[/img]
Ավագ քննիչ Ս. Մանուկյանի գործը քննող Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Հարություն Մանուկյան
[img]/ups/images/0513740001437224133243690.jpg[/img]