5597 դիտում
20:08 18-07-2015
Լուսաղբյուրի գյուղապետի մեքենայի և գնացքի բախման դեպքով ՏԿՆ-ում ծառայողական քննություն է սկսվել
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական մշտական հանձնաժողովը, որում ներգրավված են նախարարության, ինչպես նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մասնագետներ, ծառայողական քննություն է իրականացնում 2015 թվականի հուլիսի 17-ին Լոռու մարզի Ղալթաղչի-Նալբանդ ուղեհատվածում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող բեռնատար գնացքի և Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչ Մանվել Խաչատրյանի ավտոմեքենայի բախման արդյունքում տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/17/59781/]դժբախտ պատահարի[/url] առնչությամբ: Հանձնաժողովի կատարած ուսումնասիրություններից հետո ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ:
Իսկ ինչ վերաբերում է մամուլում հնչած այն տեղեկությանը, թե վթարի պատճառը պատահարի վայրում խորհրդային տարիներին առկա ուղեփակոցների բացակայությունն է, նախարարությունից նշում են, որ ուղեփակոցները հանվել են դեռևս 1980-ական թվականներին՝ գնացքների ինտենսիվ շարժի բացակայությամբ պայմանավորված: Ուղեփակոցների փոխարեն գնացքի ուղեգիծը հատող ճանապարհահատվածներին, անվտանգության նկատառումներով, տեղադրված են զգուշացնող նշաններ, որոնցով և կարգավորվում է երթևեկությունը:
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ այդ նշանները տեղադրվում են ճանապարհի սեփականատիրոջ միջոցների հաշվին։ Տվյալ դեպքում ճանապարհի սեփականատեր է հանդիսանում Լուսաղբյուր համայնքը։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը ցավակցություն է հայտնում ողբերգական պատահարի հետևանքով զոհված Մանվել Խաչատրյանի հարազատներին, իսկ վիրավորներին՝ մաղթում շուտափույթ ապաքինում:
Նմանատիպ նյութեր
3719 դիտում
12:52 16-07-2018
Կաթողիկոսի տեղաշարժը խոչընդոտելու միջադեպի հետ կապված ՀՀ ոստիկանապետի հրամանով սկսվել է ծառայողական քննություն
20744 դիտում
22:03 08-08-2018
Ոստիկանապետի հանձնարարությամբ՝ ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության հիման վրա ծառայողական քննություն է սկսվել
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»