211652_close_icon
views-count1616 դիտում article-date 10:35 20-07-2015

Հունաստանն այսօր վերաբացում է իր բանկերը և բարձրացնում ԱԱՀ-ի տոկոսադրույքները

Երեքշաբաթյա «արձակուրդներից» հետո Հունաստանում այսօր բանկերը կրկին բաց են: Չնայած պահպանվում են որոշակի սահմանափակումներ՝ կապված կապիտալի վերահսկման հետ, մասնավորապես, գումարի կանխիկացման, այժմ հաճախորդները կարող են հավելյալ գործարքներ իրականացնել և անհրաժեշտ բանկային փաստաթղթեր ստանալ, հաղորդում է Ria Novosti-ն: Սպասվում է, որ առաջինը բացվելու է Աթենքի բորսան: Այսօր նաև ԱԱՀ-ի (ավելացված արժեքի հարկ) նոր տոկոսադրույքներ կսահմանվեն: Մասնագետների կարծիքով՝ ապրանքների, հատկապես սննդամթերքի մեծ մասի գները կբարձրացվեն մոտ 9%-ով: Հիշեցնենք, որ հունական բանկերը հանրաքվե անցկացնելու հետ կապված փակվել էին հունիսի 29-ին:

Նմանատիպ նյութեր