211652_close_icon
views-count34043 դիտում article-date 21:29 20-07-2015

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարը այցելեցին Սպիտակ տուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը այցելեցին Կոտայքի մարզի Հանքավանում գտնվող տեղաբնակների կողմից Սպիտակ տուն անունը ստացած «Լուսաբաց» մանկական առողջարարական ճամբար: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկվանից նշված ճամբարում իրենց ամառային հանգիստն են անցկացնում զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 7-13 տարեկան 4500-ից ավելի երեխաներ: Հանգիստը լինելու է 3 հերթափոխով 20-ական օրով, ինչի համար այդ մասին որոշում է կայացրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հանգստացող երեխաների մեջ են ինչպես Երևանի ու Հայաստանի բոլոր մարզերի, այնպես էլ Ջավախքի երեխաները: Նախ մինչև տոնական համերգը սկսելը վարչապետը, ՏԿԱԻՆ նախարարը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ՏԿԱԻՆ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, շրջեցին ճամբարում, ստուգեցին երեխաների կացարանի, սննդի, խաղասրահների վիճակը: Վարչապետը խիստ հանձնարարական տվեց, որ երեխաների ամառային հանգիստը պատասխանատուների կողմից կատարվի պատշաճ վիճակում: Վերջում ինչպես լինում է նման այցերի ժամանակ վարչապետն ու պաշտոնյաները պարի բռնվեցին երեխաների հետ: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը Լուսաբաց ճամբարից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 209+
209+

Նմանատիպ նյութեր