211652_close_icon
views-count10344 դիտում article-date 22:05 20-07-2015

Սաակաշվիլին ուկրաինացի միլիարդատերից ետ է խլել Օդեսայի լավագույն լողափերից մեկը. տեսանյութ

Օդեսայի բնակիչները այսուհետ իրավունք կունենան օգտվել լողափերից մեկից, որը նախկինում յուրացրել էր կիևցի միլիարդատերերից մեկը, հայտարարել է Օդեսայի շրջանի ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին: «Կիևցի միլիարդատերը Օդեսայի լավագույն լողափը փակել էր օդեսացիների և հյուրերի համար: Չբավարարվելով դրանով, նա բետոնապատել էր ողջ տարածքը և լողափում պահակային շներ բաց թողել: Մենք իմացանք, որ նա ամիսը մեկ անգամ գալիս է այստեղ ուղղաթիռով, իսկ մնացած ժամանակ հսկայական փակ տարածությունը դատարկ է», ասել է Սաակաշվիլին: Սաակաշվիլիի խոսքերով, նման բռնազավթումը խախտում է Ուկրաինայի օրենքները, որոնք նախատեսում են մարդկանց անարգել ելքը դեպի ծովափնյա տարածքներ: Սաակաշվիլին նաև հայտարարել է, որ Ուկրաինայի իրավապահ մարմիններին հրահանգել է այս փաստի առթիվ քրգործ հարուցել և ստուգել այլ լողափերի սեփականատերերին: Ուկրաինական սոցցանցերը նշում են, որ ուկրաինացի մեծահարուստը, որը զրկվել է լողափից, հայտնի գործարար Վասիլիս Խմելնիցկին է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր