211652_close_icon
views-count2624 դիտում article-date 11:44 21-07-2015

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի խոսքը՝ ուղղված ծառայության մեկնող նորակոչիկներին. լուսանկարներ

Ինչպես ողջ հանրապետությունում, Կենտրոնում նույնպես ավարտվում է ամառային զորակոչը: Այսօր` հուլիսի 21-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ Սուրբ Կաթողիկե եկեղեցու բակի վարչական շրջանի թվով 20 նորակոչիկների ճանապարհեցին ՀՀ բանակ` հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու: Եկեղեցու բակում էին հավաքվել վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ, զինվորականներ, ծնողներ: «Զինվորական ծառայությունը յուրաքանչյուր հայ երիտասարդի համար ինչպես հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու, այնպես էլ կամային և տղամարդկային հատկանիշներ ձեռք բերելու հզոր դպրոց է: Ձեզ բարի ճանապարհ, բարի ծառայություն: Ծառայեք խաղաղությամբ»,-ողջունելով ներկաներին՝ նշեց Արա Սադոյանը: Իր օրհնանքի խոսքն ու աղոթքը հղեց նաև Սուրբ Կաթողիկե եկեղեցու սպասավոր Տեր Ավետիսը Դանիելյանը: Միջոցառման ավարտին բոլոր նորակոչիկները ստացան նվեր ծառայության ընթացքում անհրաժեշտ պարագաների և հագուստի փաթեթ` վարչական շրջանի ղեկավարի կողմից: Հրաժեշտի պահը տխուր էր, հուզումնալից, բայց և հպարտության զգացումով լեցուն, չէ՞ որ պատանիները գնում են հայրենիքին ծառայելու: [b]Բարի և խաղաղ ծառայություն... [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր