«Ֆուլ» ակումբի մոտ Անդրանիկը կյանքին վտանգ սպառնացող դանակի հարված է հասցրել Արտյոմին
Անդրանիկ Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Ֆուլ» ակումբի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածել է Արտյոմ Մարգարյանի կրծքավանդակի աջ կեսին` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգ սպառնացող ծանր վնաս:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հքդվածի 1-ին մասով։ Խափանման միջոց ընտրվել է գրավը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից։
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։