211652_close_icon
views-count9394 դիտում article-date 10:30 23-07-2015

Լուկաշենկոն Դեպարդիեին ցույց է տվել, թե ինչպես խոտ հնձել. լուսանկարներ. տեսանյութ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի ոչ հեռու գտնվող իր «Օզեռնի» նստավայրում ընդունել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեին: Տեղեկությունը հրապարակել է Բելառուսի նախագահի մամլո ծառայությունը: Լուկաշենկոն դերասանին ծանոթացրել է բելառուսական արտադրության մի քանի գյուղատնտեսական մեխանիզմների հետ և սովորեցրել եղանով խոտ հնձել: Ոչ պաշտոնական մթնոլորտում Լուկաշենկոն և Դեպարդիեն զրուցել են գյուղատնտեսության, առողջ սննդի աճեցման տեխնոլոգիաների, ինչպես նաև Բելառուսի և Ֆրանսիայի միջև մշակույթի և արվեստի ոլորտներում համագործակցություն սկսելու մասին: «Բելառուսը փոքրիկ Շվեյցարիա է հիշեցնում»,-հիացած նշել է Դեպարդիեն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր