211652_close_icon
views-count1032 դիտում article-date 13:29 23-07-2015

Մայրաքաղաքում ավարտվել է ծառերի և թփերի բուժման աշխատանքների 2-րդ փուլը

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ծառերի և թփերի բուժման աշխատանքները մեկնարկել էին մայիս ամսին: Ծառերի առողջության ու պահպանման համար իրականացվող ամենամյա գործընթացն ապահովում են վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունները: Ներկայում ավարտվել է բուժման աշխատանքների 2-րդ փուլը: Այս ընթացքում բուժվել է շուրջ 38000 ծառ և թուփ: Բուժման աշխատանքներն իրականացվել են ինչպես ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում, այնպես էլ բակերում ու մայրաքաղաքի այլ կանաչ գոտիներում: Բոլոր այն տարածքներում, որտեղ նորից ի հայտ են գալիս վարակի նշաններ, իրականացվում են կրկնակի բուժման աշխատանքներ: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր