821 դիտում
11:55 28-11-2014
Աշնանային ծառատունկի արդյունքում Երևանում ծառերի ու թփերի թիվը մայրաքաղաքում ավելացել է ևս 20 հազարով
Երևանի զարգացման 2014 թվականի ծրագրով, ինչպես նաև կանաչապատման տարեկան աշխատանքների շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում տնկվել է 60.000 ծառ և թուփ. 40.000-ը գարնանային, իսկ 20.000-ը`աշնանային ծառատունկի ընթացքում:
Դեկորատիվ ծառերի ընտրությունից առաջ հաշվի են առնվել բնապահպանների կարծիքները: Ըստ այդմ, մայրաքաղաքի բնակլիմայական պայմանների համար ավելի նպաստավոր են հացենիները, սոսիները, գնդաձև ակացիաները, կաղնիները, թույաներն ու թխկիները, որոնք էլ հենց ընտրվել են: Ծառատունկն իրականացվել է ոռոգելի տարածքներում:
Մայրաքաղաքում ավարտվել են նաև շուրջ 700.000 վարդակակաչների սոխուկների տնկման աշխատանքները։ Վարդակակաչների ծաղկման ժամանակահատվածը գալիք տարվա ապրիլ-մայիս ամիսներն են։
Նմանատիպ նյութեր
1670 դիտում
13:59 10-09-2020
Այս տարի աշխատատեղերն ավելացել են մոտ 6,6 հազարով. աշխատավարձը աճել է միջինը 13․8 հազարով. վարչապետ
1255 դիտում
15:45 21-03-2014
Մայրաքաղաքում շարունակվում են ծառերի և թփերի սանիտարական էտման աշխատանքները
1080 դիտում
13:29 23-07-2015
Մայրաքաղաքում ավարտվել է ծառերի և թփերի բուժման աշխատանքների 2-րդ փուլը
Այս բաժնից
1369 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
787 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին