1911 դիտում
16:21 23-07-2015
Կառավարության որոշմամբ զոհված զինծառայողների ընտանիքներին լրացուցիչ կհատկացվի 29 մլն 390 հազար դրամ
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող որոշման մեջ կատարված փոփոխություններով գործադիրը շահառուների համար գումարների ստացման ընթացակարգը դարձրել է առավել պարզ, հստակ և արագ, փոխանցումների գործընթացը համադրելի դարձրել գործող բյուջետային ֆինանսավորման համակարգին: Միաժամանակ, շահառու խմբերի սոցիալական վիճակը բարելավելու նպատակով նախատեսվում է որոշակի չափով բարձրացնել տրվող գումարների չափերը:
Առաջարկվող փոփոխությունների արդյունքում միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարը 64 մլն 610 հազարի փոխարեն կկազմի 94 միլիոն դրամ, ինչը նշանակում է, որ զոհված զինծառայողների ընտանիքներին լրացուցիչ կհատկացվի 29 մլն 390 հազար դրամ:
Շահառուների համար գումարների ստացման գործընթացը պարզեցնելու և հստակեցնելու նպատակով համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև ծառայության ժամանակ զոհված փրկարարական ծառայողների հուղարկավորության հետ կապված ծախսերի փոխհատուցման և փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության կարգերը սահմանող որոշումներում:
Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը կանոնակարգող որոշումներում կատարված փոփոխություններով և լրացումներով ամբողջացվել են բանկերի կողմից սոցփաթեթի հաշիվների սպասարկման, հանգստի կազմակերպման համար նախատեսված գումարների տրամադրման երաշխիքի և այլ ընթացակարգեր:
Նմանատիպ նյութեր
1677 դիտում
09:11 18-09-2019
Կառավարության անդամների գործուղումների համար պետբյուջեից կհատկացվի լրացուցիչ 250 մլն դրամ․ «Ժողովուրդ»
6505 դիտում
16:11 19-03-2016
Ռոստովում վթարված օդանավի զոհված ուղևորների ընտանիքներին կհատկացվի 1-ական մլն ռուբլի փոխհատուցում
Այս բաժնից
736 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2089 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
733 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար