211652_close_icon
views-count1001 դիտում article-date 19:05 23-07-2015

Մայրքաղաքում ավարտվել է եզրաքարերի նորոգման և նորերով փոխարինման 2015 թ-ի ծրագիրը

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2015 թվականի ծրագրով փետրվար ամսից մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում էին եզրաքարերի նորոգման, բացակա կամ վնասված քարերի վերականգնման և նորերով փոխարինման աշխատանքները: Ընթացիկ տարվա ծրագրով նորոգվել է շուրջ 2200 գծամետր եզրաքար: Այս ցուցանիշից 1000 գծամետրը նոր տեղադրված եզրաքարերին է վերաբերում, ևս 400 գծամետր եզրաքար վերատեղադրվել է: Շուրջ 800 գծամետրի չափով էլ նորոգվել են բետոնե բարձր եզրաքարեր: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր