211652_close_icon
views-count1633 դիտում article-date 12:18 24-07-2015

Օբաման հորդորում է Մեծ Բրիտանիային մնալ Եվրամիության կազմում

Միացյալ Թագավորությունը ԱՄՆ-ի լավագույն գործընկերն է հանդիսանում և պետք է մնա Եվրամիության կազմում հանուն տրանսատլանտյան համերաշխության, BBC-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Նրա խոսքով՝ ԵՄ-ում Բրիտանիայի անդամակցությունն ավելի մեծ վստահություն է հաղորդում և այն ահստատությունների անկյունաքարն է հանդիսանում, որոնք հիմնադրվել են Երկրարդ համաշխարհային պատերազմից հետո և դարձրել աշխարհն ավելի անվտանգ: «Հույս ունենք, որ Միացյալ Թագավորությունը կշարունակի նույն ազդեցությունը թողնել»,-ասել է Օբաման: Ավելի վաղ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստացել էր հանրաքվե անցկացնել ԵՄ-ի կազմում մնալու վերաբերյալ: Հանրաքվեն կանցկացվի մինչև 2017 թվականի վերջը:

Նմանատիպ նյութեր