211652_close_icon
views-count1527 դիտում article-date 13:50 25-07-2015

Թուրքիայում հետաձգվել են ներքին չվերթները՝ Իրաքում ռազմական օպերացիա սկսելու պատճառով

«Թուրքական ավիաուղիներ»-ը հետաձգել է չվերթները երկրի հարավ-արևելյան նահանգներում: Hurriyet-ի փոխանցմամբ՝ պատճառը այսօր Իրաքի հյուսիսում քուրդ գրոհայինների դեմ իրականացվող ռազմական գործողություններն են: Այսօր առավոտյան թուրքական օդուժը սկսել է ռմբակոծել Իրաքի հյուսիսային հատվածում տեղակայված են քուրդ գրոհայինների ճամբարները: Հաղորդվում էր նաև, որ թուրքական կործանիչները զուգահեռաբար հարվածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին, ավելի ուշ տեղեկությունը հերքել են թուրքական իշխանությունները:

Նմանատիպ նյութեր