211652_close_icon
views-count1409 դիտում article-date 14:11 25-07-2015

Օբաման բացել է Քենիայի մայրաքաղաքում մեկնարկած Աֆրիկայի տնտեսական զարգացման բիզնես-ֆորումը

Քենիա ժամանած ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկրի մայրաքաղաք Նայրոբիում հանդսավորությամբ ազդարարել է Աֆրիկայի զարգացման տնտեսական բիզնես-ֆորումը: «հպարտանում եմ նրանով, որ ԱՄՆ-ի առաջին նախագահն եմ, ով այցելել է Քենիա»,-իր ելույթում ասել է Օբաման: Լրագրողների ուշադրությունից չի վրիպել այն, որ ԱՄՆ-ի նախագահն իր ելույթը սկսել է տեղի ժարգոնով: Նա կոչ է արել քենիիացիներին զբաղվել ձեռնարկատիրությամբ: Օաբամայի խոսքով՝ դա կօգնի պայքարել կոռուպցիայի դեմ և բարգավաճման հիմք կստեղծի: Այսօր ԱՄՆ-ի նախագահը ծաղիկներ կխոնարհի 1998 թվականին «Ալ-Քաիդա»-ի կողմից Նայրոբիում ԱՄՆ դեսպանատան վրա իրականացված ահաբեկչության զոհերի հիշատակի հուշակոթողին, որից հետո բանակցություններ կվարի Քենիայի նախագահ Ուխուրու Կենիատոյի հետ:

Նմանատիպ նյութեր