6027 դիտում
18:11 25-10-2022
«Եվրոպա-Հայաստան 2022» բիզնես ֆորումը տեղի ունեցավ Բուլղարիայի մայրաքաղաքում՝ Եվրոպայի հայերի միության նախաձեռնությամբ» ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 22-ին Եվրոպայի հայերի միության նախաձեռնությամբ
Սոֆիայում տեղի ունեցավ «Եվրոպա -Հայաստան 2022» բիզնես ֆորումը,
որին մասնակցելու համար Բուլղարիայի մայրաքաղաք էին ժամանել միության համայնքային կառույցների երկու տասնյակից ավելի ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Բելգիայից, Իսպանիայից եւ Բուլղարիայից։
Համաժողովին իրենց մասնակցությունն էին բերել նաեւ Հայաստանի
Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ
Սինանյանը, Բուլղարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն
Եդիգարյանը, տարբեր երկրներից ժամանած գործարար աշխարհի
ներկայացուցիչներ։
Համաժողովին որպես պատվավոր հյուր ներկա էր նաեւ Օլիմպիական խաղերի կրկնակի հաղթող, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Արմեն Նազարյանը։
Համաժողովի բացմանը ողջունելով ներկաներին, ԵՀՄ նախագահ Արթուր
Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ Եվրոպայի հայերի միության առաջին
պաշտոնական ֆորումը կարեւոր հարթակ կդառնա, եւ հայաստանցի ու
եվրոպացի գործարարների նմանատիպ հանդիպումները կնպաստեն
Հայաստանի տնտեսական զարգացմանը։
Ֆորումի ընթացքում քննարկվեցին Հայաստան-Եվրոպա առեւտրային նոր
կապերի ուղիների եւ ձեւաչափերի, Հայաստանում Եվրոպական Միության
ապրանքանիշների արտադրության հնարավորությունների, ինչպես նաեւ
խոշոր ներդրողների համար պետական աջակցության ապահովման
հարցերը։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը
ներկայացրեց պետության կողմից իրականցվող ծրագրերը, եւ նշեց, որ
Հայաստանի կառավարությունն իր որդեգրած քաղաքականության մեջ
արձանագրել է, որ նպաստավոր դաշտ կստեղծի օտարերկրյա այն
ընկերությունների համար, որոնք ցանկություն կհայտնեն Հայաստանում
զարգացնելու իրենց բիզնեսները։ Կարեւորվեց նաեւ Հայաստան –
Եվրոպա կապերի զարգացումը ոչ միայն բիզնեսի, այլեւ այլ ոլորտներում։
Այդ իմաստով կարեւոր էին նաեւ նոր տեխնոլոգիանների ոլորտում
եվրոպացի ներդրողների մասնակցության հարցի քննարկումը, ինչպես նաեւ Հայաստանում ազատ տնտեսական գոտիների ստեղծման, Հայաստան-ԵՄ տնտեսական, գիտական եւ մշակութային սերտ կապերի հաստատմանը նվիրված հարցերը։
Հանձնակատար Զարեհ Սինանյանը եւ դեսպան Արմեն Եդիգարյանը
պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերին՝ անդրադառնալով
առողջապահության, գյուղատնտեսության, տնտեսության եւ այլ
ոլորտներում համատեղ ձեռնարկություններ ստեղծելու խնդիրներին ։
Կարեւորվեց հատկապես Երեւան- Սոֆիա ուղիղ օդային կապի
վերականգնումը, որը մեծապես կնպաստի երկու երկրների միջեւ
զբոսաշրջության զարգացմանը։
Համաժողովի վերջում որոշում կայացվեց, որ ԵՀՄ հաջորդ բիզնես ֆորումը
տեղի կունենա 2023 թվականին Բրյուսելում։
Երեկոյան տեղի ունեցավ բարեգործական ճաշկերույթ, որին համաժողովի
մասնակիցներից բացի ներկա էին նաեւ Բուլղարիայի գործարար
աշխարհի ներկայացուցիչներ, մտավորականներ, մարզական աշխարհի
ճանաչված դեմքեր։ Երեկոյի ամենամեծ անակնկալը հայտնի «Ջիփսի
Քինգս ֆամիլի» խմբի մասնակցությունն էր։ Կազմակերպվեց նաեւ բուլղար
հայտնի նկարիչների եւ հայկական զարդանախշերով աշխատանքների բարեգործական աճուրդ, որից ստացված ողջ գումարը կհատկացվի Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների երեխաների աջակցության հիմնադրամին։
Հաջորդ օրը Պլովդիվի քաղաքապետի հրավերով, համաժողովի
պատվիարկները մեկնեցին Բուլղարիայի ամենահայաշատ քաղաքը,
որտեղ նախ Սուրբ Գեւորգ եկեղեցում մասնակցեցին Սուրբ պատարագին,
եղան եկեղեցու թանգարանում, հանդիպեցին հայ համայնքի հետ։
Ավելի
ուշ, Պլովդիվի քաղաքապետ Զդրավկո Դիմիտրովն ընդունեց ֆորումի
պատվիրակությանը, որի կազմում էին Սփյուռքի գործերի
հանձնակատար Զարեհ Սինանյանը, ԵՀՄ նախագահ Արթուր
Հովհաննիսյանը, փոխնախագահ Արտակ Սերգոյանը եւ օլիմպիական
չեմպիոն Արմեն Նազարյանը։ Փոխադարձ հետաքրքրություն
ներկայացնող հանդիպման ավարտին, քաղաքապետ Դիմիտրովը
խոստացավ, որ 2023 թվականի ապրիլին Պլովդիվի քաղաքապետարանի
պատվիրակությունը ներկայացուցչական կազմով կայցելի Հայաստան։
Եվրոպայի հայերի միություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
Նմանատիպ նյութեր
1406 դիտում
14:11 25-07-2015
Օբաման բացել է Քենիայի մայրաքաղաքում մեկնարկած Աֆրիկայի տնտեսական զարգացման բիզնես-ֆորումը
Այս բաժնից
688 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
961 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը
952 դիտում
22:06 18-12-2024
Թուրքիայի ՊՆ ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի իր գործընկերուհու հետ