211652_close_icon
views-count11300 դիտում article-date 20:18 25-07-2015

6 տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի գործով նոր զարգացումներ կան

6 տարի առաջ սպանված ՀՀ փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի գործով նոր զարգացումներ կան։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գ. Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը: Միաժամանակ ավելացրեց, որ դեռ սպասում է զարգացումների ընթացքին։ «Ես ինքս հանգիստ եմ թողել, ասում եմ՝ թող այս մի կառույցն էլ, տեսնենք, ինչ կանի։ Իմ կարծիքով՝ աշխատում են եւ պետք է, որ լավ աշխատեն»,- ավելացրեց Պ. Մհերյանը։ Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Գևորգ Մհերյանի գործով ԱԱԾ-ի մի շարք պաշտոնյաների դեմ քրեական գործ է հարուցվել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Գ. Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը: Նրա խոսքով՝ քրեական գործը հարուցվել է անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ, սակայն դեռևս ձերբակալվածներ և կալանավորվածներ չկան: Ավելի վաղ էլ հայտնել էինք, որ գործի քննությունը տեղափոխվում է ՀՀ քննչական կոմիտե: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Պ. Մհերյանը: «Գործը չեն անջատել, բայց ուզում են, որ հատուկ քննչական գնա, որովհետեւ պաշտոնատար անձանց չարաշահման մասով տեղափոխում են հատուկ քննչական: Տեղափոխելուց հետո նոր միայն պարզ կլինի, թե ով է քննելու գործը: Իմ կարեւոր պահանջը բացահայտումն է, որովհետեւ կան այնպիսի չարաշահումներ, որ ոչ մի իրավաբան չի կարող հերքել: Այն տեսաերիզը, որ ես տարածել էի, այդտեղ առկա նյութերը սպանության մասով 2 տարբերակ են առաջ քաշում՝ կամ պատվիրատուները տեսաերիզում առկա պաշտոնատար անձինք են կամ ինչ-որ բանի դիմաց փորձել են գործը կոծկել: 3-րդ տարբերակ գոյություն չունի: Եթե հանրապետությունում կա մեկը, որ կարող է 3-րդ տարբերակը առաջ քաշել եւ իրականությանը մոտ լինի, ես հրապարակային ներողություն կխնդրեմ»,- ասել էր նա:

Նմանատիպ նյութեր