44182 դիտում
16:04 25-07-2015
Սյունիքի մարզպետ «Լիսկայի» որդին՝ Տիգրան Խաչատրյանը ձերբակալվեց և տեղափոխվեց ԿՊԶ
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, այսօր Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Տիգրան Խաչատրյանը:
Վերջինս Սյունիքի մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի որդին է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տիգրան Խաչատրյանի փաստաբանը անգամ միջնորդել է քննիչին, որպեսզի իր պաշտպանյալը խոշոր չափի գրավի դիմաց չձերբակալվի և քննիչի կայացրած նախորդ որոշումը, այն է՝ մարզպետի որդին ստորագրությամբ չբացակայի բնակավայրից, ուժի մեջ մնա, սակայն քննիչը մերժել է:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, քիչ առաջ «Լիսկայի» որդուն քննչական կոմիտեից՝ ոստիկանների ուժեղացված հսկողությամբ տեղափոխեցին Երևան քաղաքի ոստիկանության ձերբակալվածների պահման վայր (ԿՊԶ): Չի բացառվում, որ քննիչը միջնորդությամբ դիմի Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրի երկամսյա կալանքը:
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Տ.Խաչատրյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք, այն է` Հարություն Զաքարյանին ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ: Ավելի վաղ հայտնել ենք, որ նախաքննությամբ ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները, շարժառիթը, միջադեպին ներկա գտնված, մասնակցություն ունեցած մի շարք անձանց ինքնությունը։ Ձեռք բերված ապացույցների համաձայն` նշված տարածքում մայիսի 2-ին՝ ժամը 17-ի սահմաններում, տեղի է ունեցել վիճաբանություն՝ դրանից ժամեր առաջ Գորիս քաղաքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետևանքով վնասվել էր Մ.Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։
Վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ և Հարություն Զաքարյանների նկատմամբ, որի հետևանքով Մ.Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության, իսկ Հ.Զաքարյանին` ծանր մարմնական վնաս: Կատարված քննչական գործողությունների արդյունքում նախկինում 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ Մ.Զաքարյանին ծեծելու, միջին ծանրության վնաս պատճառելու համար: ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
4721 դիտում
10:11 02-04-2015
Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Խաչի քավոր է դարձել Սյունիքի մարզպետ Լիսկայի որդին. ՉԻ
2381 դիտում
22:31 01-06-2022
Կալանավորվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը