211652_close_icon
views-count182723 դիտում article-date 22:22 03-08-2019

Արդարադատության գնդապետի կարգադրությամբ գործարար «Շշի Մելոյի» եղբայրը ձերբակալվեց և ձեռնաշղթայված տեղափոխվեց «կպզ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, այսօր՝ օգոստոսի 3-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի կարգադրությամբ, ձերբակալվել է հայտնի գործարար՝ «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի եղբայրը՝ Աբովյան քաղաքի բնակիչ, 54-ամյա Ռոբերտ Մանուկյանը: Ինչպես հայտնում է ֆոտոոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ, Արդարադատության փոխգնդապետ Արմեն Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 38-332 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար: Գ. Շամշյանի տեղեկություններով, Ռ. Մանուկյանի ցուցումով է դեպքի վայրից իր եղբոր՝ «Շշի Մելոյի» Range Rover ավտոմեքենան փախցրել վերջինիս թիկնապահը, ով կարճ ժամանակ անց Կոտայքի մարզի ոստիկանների ու քննիչների կողմից հայտնաբերվել ու բերման էր ենթարկվել Կոտայքի մարզի քննչական վարչություն, որտեղ նա նույնպես քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, քիչ առաջ «Շշի Մելոյի» եղբայրը ձեռնաշղթայված վիճակում տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ձերբակալվածների պահման վայր: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/03/1131637/]SHAMSHYAN.com[/url]-ը Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ՝ նույն վարչության Աբովյանի քննչական բաժնում ստեղծվել էր քննչական խումբ։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/03/1131637/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քննչական խումբը ստեղծվել էր օգոստոսի 2-ին՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Ազգայի ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի Range Rover մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող Nissan Patrol մակինշի ավտոմեքենան պայթեցնելու փաստով։ Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔրՕրի 34-104 հոդվածի 2-ին մասի 6-րդ կետի (սպանության փորձ) և 235 հոդվածի (ապօրինի զենք ձեռք բերելու) հատկանիշներով։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ օգոստոսի 2-ին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանի), Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության (վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի), նույն քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները (բաժնի պետ, Արդարադատության փոխգնդապետ Ռուբեն Մկրտչյանի) և Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ հսկայական օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում Կոտայքի մարզային քննչական վարչություն էին բերման ենթարկել 3 քաղաքացու։ Գ․ Շամշյանի տեղեկություններով, նրանք էին՝ Շիրակի մարզի բնակիչ 56-ամյա Արթուր Մխիթարյանը, ով փաստացի բնակվում է Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում, Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Ջեմսիկ Մարտիրոսյանը և Շիրակի մարզի բնակիչ 53-ամյա Պետրոս Էլբակյանը, ով փաստացի բնակվում է Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում։ Վերջիններս կասկածվում են Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում գործարար Մ․ Մանուկյանին պատկանող ապակյա տարաների գործարանի հարևանությամբ գտնվող կամրջի տակ նախապես տեղադրված ռազմամթերք հանդիսացող պայթուցիկով պայթյուն իրականացնելու մեջ, ինչի հետևանքով պետք է պայթեր գործարարի Range Rover-ն ու նրան ուղեկցող թիկնապահների Nissan Patrol-ը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք նախկինում եղել են դատապարտված, և քննչական խմբում ներգրավված քննիչների որոշմամբ՝ ձերբակալվել են։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, թե ովքեր են եղել Range Rover մակնիշի և Nissan Patrol մակնիշի ավտոմեքենաներում։ Օգոստոսի 2-ին էլեկտրոնային լրատվամիջոցներով նաև տեղեկություններ տարածվեցին, որ դեպքի վայրում Range Rover մակնիշի ավտոմեքենան վարել էր գործարար Մ․ Մանուկյանի որդին, սակայն այդ տեղեկությունները իրականությանը չէին համապատասխանում։ Կոտայքի մարզի քննիչներն ու ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերեցին «օրվա հերոսին», ով ձեռնաշղթայված վիճակում տեղափոխվեց Կոտայքի մարզի քննչական վարչություն։ Նա Մ․ Մանուկյանի թիկնապահ Մարկոս Մարկոսյանն էր, ով պայթյունի պահին մյուս թիկնապահների՝ Էդգար և Վահան Եղիազարյանների ու Մաթևոս Կարապետյանի հետ եղել էին ավտոմեքենաներում։ Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 269+
269+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր