211652_close_icon
views-count7443 դիտում article-date 20:59 25-07-2015

Հայտնի դարձան Հայաստանի հավաքականի մրցակիցները՝ ԱԱ-2018-ի խմբային փուլում

Սանկտ-Պետերբուրգի Կոնստանտինյան պալատում տեղի ունեցավ 2018թ. աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանության հանդիսավոր արարողությունը: Եվրոպական գոտում վիճակահանության արդյունքում ձեւավորվեցին 9 ընտրական խմբեր: Հայաստանի հավաքականը հայտնվեց E խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ռումինիայի, Լեհաստանի, Մոնտենեգրոյի, Ղազախստանի հավաքականները: E խումբ 1. Ռումինիա 2. Դանիա 3. Լեհաստան 4. Մոնտենեգրո 5. ՀԱՅԱՍՏԱՆ 6. Ղազախստան Կարելի է ասել, որ Հայաստանի հավաքականին բարդ մրցակիցներ բաժին ընկան: Սակայն, ընդհանուր առմամբ, բավականաչափ հավասար խումբ է ձեւավորվել, այնպես որ պայքարել կարելի է: Ինչ վերաբերում է մյուս խմբերին, ապա A խումբը ամենաիսկական «մահվան» ստացվեց: Մնացած խմբերը ընդհանուր առմամբ սովորական տեսք ունեն: [b]A[/b]. Հոլանդիա, Ֆրանսիա, Շվեդիա, Բուլղարիա, Բելառուս, Լյուքսեմբուրգ։ [b]B.[/b] Պորտուգալիա, Շվեյցարիա, Հունգարիա, Ֆարերներ, Լատվիա, Անդորրա [b]C.[/b] Գերմանիա, Չեխիա, Հյուսիսային Իռլանդիա, Նորվեգիա, Ադրբեջան, Սան Մարինո [b]D.[/b] Ուելս, Ավստրիա, Սերբիա, Իռլանդիա, Մոլդովա, Վրաստան։ [b]F.[/b] Անգլիա, Սլովակիա, Շոտլանդիա, Սլովենիա, Լիտվա, Մալթա։ [b]G.[/b] Իսպանիա, Իտալիա, Ալբանիա, Իսրայել, Մակեդոնիա, Լիխտենշտեյն։ [b]H.[/b] Բելգիա, Բոսնիա-Հերցեգովինա, Հունաստան, Էստոնիա, Կիպրոս։ [b]I.[/b] Խորվաթիա, Իսլանդիա, Ուկրաինա, Թուրքիա, Ֆինլանդիա։

Նմանատիպ նյութեր