211652_close_icon
views-count2380 դիտում article-date 21:52 26-08-2022

Կոնֆերենցիաների լիգա․ Հայտնի դարձան «Փյունիկի» մրցակիցները խմբային փուլում

Այսօր կայացավ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը, որի արդյունքներով ձևավորվեցին 8 խմբեր։ 

Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանը ներկայացուցիչ կունենա այս մրցաշարում․ այս մրցաշրջանում եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում հանդես կգա Հայաստանի չեմպիոն «Փյունիկը»։ Մեր թիմն ընդգրկվել է H խմբում, որտեղ մրցակիցները կլինեն «Բազելը», «Ժալգիրիսը» և Տիգրան Բարսեղյանի «Սլովանը»։

A խումբ

1․ Ստամբուլ
2․ Ֆիորենտինա
3․ Հարտս
4․ ՖԱ Ռիգա

B խումբ

1․ Վեսթ Հեմ
2․ Ստյաուա
3․ Անդերլեխտ
4․ Սիլկեբորգ

C խումբ

1․ Վիլյառեալ
2․ Հապոել
3․ Աուստրիա
4․ Լեխ

D խումբ

1․ Պարտիզան
2․ Քյոլն
3․ Նիցա
4․ Սլովացկո

E խումբ

1․ Ալկմար
2․ Ապոլոն Լիմասոլ
3․ Վադուց
4․ Դնեպր

F խումբ

1․ Գենտ
2․ Մոլդե
3․ Շեմրոկ Ռովերս
4․ Յուրգորդեն

G խումբ

1․ Սլավիա
2․ Կլուժ
3․ Սիվասպոր
4․ Բալկանի

H խումբ

1․ Բազել
2․ Սլովան
3․ Ժալգիրիս
4․ Փյունիկ

Հիշեցնենք, որ մրցաշարի գործող չեմպիոնը «Ռոման» է, որն այս մրցաշրջանում հանդես կգա ԵԼ-ում։

Նմանատիպ նյութեր