211652_close_icon
views-count4347 դիտում article-date 16:16 02-12-2018

Եվրո-2020. Հայտնի դարձան Հայաստաննի մրցակիցները խմբային փուլում

Դուբլինում կայացավ Եվրո-2020-ի ընտրական փուլի վիճակահանությունը: [b]Վիճակահանությամբ ձևավորվեցին հետևյալ խմբերը. [/b] [b]A խումբ [/b]- Անգլիա, Չեխիա, Բուլղարիա, Մոնտենեգրո, Կոսովո [b]B խումբ[/b] - Պորտուգալիա, Ուկրաինա, Սերբիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ [b]C խումբ [/b]- Հոլանդիա, Գերմանիա, Հս. Իռլանդիա, Էստոնիա, Բելառուս [b]D խումբ[/b] - Շվեյցարիա, Դանիա, Իռլանդիա, Վրաստան, Ջիբրալթար [b]E խումբ[/b] - Խորվաթիա, Ուելս, Սլովակիա, Հունգարիա, Ադրբեջան [b]F խումբ [/b]- Իսպանիա, Շվեդիա, Նորվեգիա, Ռումինիա, Ֆարերյան Կղզիներ, Մալթա [b] G խումբ[/b] - Լեհաստան, Ավստրիա, Իսրայել, Սլովենիա, Մակեդոնիա, Լատվիա [b]H խումբ[/b] - Ֆրանսիա, Իսլանդիա, Թուրքիա, Ալբանիա, Մոլդովա, Անդորա [b]I խումբ [/b]- Բելգիա, Ռուսաստան, Շոտլանդիա, Կիպրոս, Ղազախստան, Սան Մարինո [b]J խումբ[/b] - Իտալիա, Բոսնիա և Հերցեգովինա, Ֆինլանդիա, Հունաստան, [b]Հայաստան, [/b]Լիխտենշտեյն Մեծ հաշվով, Հայաստանի հավաքականին նորմալ խումբ է բաժին հասել: Կարող էր ավելի հզոր խումբ լինել, կան նաև ավելի թույլ խմբեր, բայց սա լիովին նորմալ, աշխատանքային խումբ է, որտեղ բոլորի հետ էլ կարելի է խաղալ, պայքարել, միավորներ վաստակել: Նույնիսկ Իտալիայի հավաքականին չի կարելի դասել թոփ-հավաքականների շարքին. աշխարհի քառակի չեմպիոնների սերնդափոխության լուրջ շրջան են անցնում, և վերջին տարիներին առանձնապես չեն փայլում մեծ հաջողություններով:

Նմանատիպ նյութեր