211652_close_icon
views-count3604 դիտում article-date 23:30 25-07-2015

Հանուն հիվանդի. Չինացի բժիշկը վիրահատել է հիվանդին՝ անտեսելով իր սրտի ցավը

Չինաստանի Ցզյանսու նահանգի Ցզինցզյան քաղաքի հիվանդանոցում չինացի վիրաբույժ Հու Ֆանբինը վիրահատել է հիվանդին՝ անտեսելով իր սրտի խնդիրները, հաղորդում է РСН-ը: Ամեն ինչ տեղի է ունեցել բարդ վիրահատության ժամանակ, և ամեն վայրկյանի կորուստը կարող էր արժենալ հիվանդի կյանքը: Այդ պատճառով վիրաբույժը որոշել է չընդհատել վիրահատությունը և խնդրել է բուժանձնակազմին իրեն թմրեցնող դեղանյութ ներարկել: Երկու դոզա ստանալով կարողացել է ավարտել բարդ վիրահատությունը: Եվ դրանից հետո նրա մոտ ախտորոշել են սրտի աորտայի աշխատանքի խախտում: Վիրաբույժին անհապաղ բուժօգնություն են ցուցաբերել: 20 ժամերի ընթացքում բժիշկները պայքարել են բժշկի կյանքի համար, և արդյունքում Ֆանբինը սկսել է իրեն լավ զգալ: Աորտայի հետ կապված խնդիրների 90 տոկոս դեպքերում մարդիկ մահանում են:

Նմանատիպ նյութեր