211652_close_icon
views-count5823 դիտում article-date 13:19 27-07-2015

ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառը դիտավորությա՞ն արդյունքում է հրդեհվել, թե՞ ոչ, եւ առաջիկայում ինչ է լինելու այդ տարածքում

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառում բռնկված հրդեհը պատահականության արդյունք է։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Ա. Աղաբաբյանը։ Նա նշեց, որ որեւէ դիտավորություն չկա։ Բարեբախտաբար, նաեւ լուրջ վնասներ չեն եղել։ «Տոնավաճառի կոնտեյներային համակարգը քանդում ենք՝ այդ հատվածում մոդեռն տաղավարներ տեղադրելու համար։ Այդ աշխատանքերի կատարման ժամանակ էլ կրակ է բռնվել եւ կոնտեյներներից մեկի միջի հատակն ու ներսի փայտի պատերն են բացվել։ Բայց մեր հրշեջները շատ արագ եւ օպերատիվ այն մարեցին»,- ավելացրեց պատգամավորը։ Հարցին, թե պատրաստվո՞ւմ են նոր տոնավաճառ տեղում բացել, արձագանքեց․«Իհարկե։ Այն շատ ավելի ժամանակակից է լինելու ու շատ հարցերով է գրավելու սպառողներին»։

Նմանատիպ նյութեր