5858 դիտում
10:03 27-02-2016
«Հրազդան» տոնավաճառը արտակարգ պայմաններ է առաջարկում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ «Մալաթիա» տոնավաճառում ցույցի ելած առևտրականները, որոնք նաև փակել էին տոնավաճառին կից Րաֆֆու փողոցը ու պահանջում Էին իջեցնել վարձավճարները, գրեթե բացասական պատասխան ստացան տոնավաճառի սեփականատեր Սամվել Ավետիսյանից։ Վերջինս առևտրականներին առաջարկեց հեռանալ«Մալաթիա» տոնավաճառից, Եթե իր առաջարկած պայմանները չեն բավարարում իրենց։
Նշենք, որ բողոքի ելած տոնավաճառի աշխատակիցները պահանջում Էին 80 հազար դրամ սահմանել միջին վարձավճարը՝ ներկա 160 հազարի փոխարեն, քանի որ առևտուր չկա, ու իրենք չեն կարողանում աշխատել։ Բարկացած որոշ աշխատակիցներ առաջարկեցին գնալ «Հրազդան» տոնավաճառ։
«Ժամանակին «Մալաթիան» առաջարկել Է արտակարգ պայմաններ, հիմա Էլ ես եմ առաջարկում արտակարգ պայմաններ, կգան՝ կգան, իրանց խնդիրն ա, ես ոչ իրավունք ունեմ, ոչ Էլ ինձ թույլ կտամ, որ ասեմ՝ եկեք իմ մոտ։ Պայմաններ գոյություն ունեն, եթե Էդ պայմաններն իրանց ձեռք են տալիս, թող իրենք գան», - մեզ հետ զրույցում ասաց «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը՝ շարունակելով. «Մեր մոտ 80 հազար, 60 հազար չի, մեր մոտ 50 հազար Է վարձավճարը»։
Աղաբաբյանի խոսքով՝ առևտրով զբաղվողների բողոքի պատճառն այն Է, որ տոնավաճառներում առևտուրը շատ նվազել Է, «որովհետև բացվեցին գիգանտներ և սուպերմարկետներ, մոլեր, տոնավաճառներից առևտուրը գնալով պակասում Է»։
Հետաքրքրվեցինք, թե ինչպես Է, որ ինքը 50 հազար դրամ վարձավճար Է սահմանել, իսկ «Մալաթիայի» սեփականատեր Սամվել Ավետիսյանն ասում Է՝ չի կարող իջեցնել վարձավճարները, Աղաբաբյանը պատասխանեց. «Էդ արդեն իրան հարցրեք, ինձ մի հարցրեք»։
Նշենք, որ անցյալ տարի սնանկացած «Հրազդան» մարզադաշտի սեփականատերը պատրաստվում Է առողջացման ծրագիր ներկայացնել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4063 դիտում
21:45 08-08-2020
«Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում վերաբացվել է գյուղմթերքի տոնավաճառը
Այս բաժնից
1294 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1030 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
952 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»