39153 դիտում
22:32 01-08-2014
Հանցագործ աշխարհում հեղինակություն համարվող Թևոս Սաֆարյանի եղբոր սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործով արդյո՞ք անցնում է դատավորի փեսան
[b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով հանցագործ աշխարհում հեղինակություն վայելող Թևոս Սաֆարյանի եղբոր սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործով կասկածվում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժնի նախկին օպերլիազոր Գրիգոր Ղուկասյանը, ով Երևանի կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի փեսան է:
Ըստ [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ի Գ. Ղուկասյանը այս պահին գտնվում է ոստիկանության կադրերի ռեզերվում:
Ինչպես ավելի [url=https://shamshyan.com/hy/article/2014/01/27/1503/140127114853/]վաղ հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, հունվարի 27-ին, սպանություն էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 00:15-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել թիվ 3 հիվանդանոցից, որ հրազենային վնասվածքներով մահացած վիճակում իրենց մոտ էր տեղափոխվել մի տղամարդ:
Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը՝ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արամ Զաքարյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզել էր, որ մահացածը հիվանդանոց էր տեղափոխվել Արամի նրբանցքի թիվ 5Ա շենքի բակից, ով հրազենային վնասվածքները ստացել էր կրծքավանդակի և որովայնի մասում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանվածը Երևան քաղաքի Արամի նրբանցքի 5Ա շենքի 9 բն բնակիչ, 41-ամյա Արթուր Սաֆարյանն էր, ով հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկի եղբայրն է, իսկ անհայտ անձը մի քանի անգամ նրա վրա կրակել է շենքի մուտքի մոտ, երբ վերջինս ցանկացել էր տուն մտնել:
Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ դեպքի վայրում օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է փամփուշտի 1 գնդակ՝ 9մմ տրամաչափի, և 3 պարկուճ:, Ոստիկանները Սարյան փողոցի թիվ 20 շենքի մոտ հայտնաբերել էին «Մակարով» տեսակի ատրճանակ, որի փամփշտակալում եղել է 9մմ տրամաչափի 1 փամփուշտ:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Ոստիկանությունը չի բացառում, որ տեղի ունեցածը պատվերով սպանություն է, քանի որ նման հանցագործություն կատարելու դեպքում է «քիլերը» սպանությունը կատարելուց հետո հրազենը թողնում է սպանության վայրում:
Նմանատիպ նյութեր
11762 դիտում
23:04 08-10-2014
Քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանությունը թաքցնողը ազատ է արձակվել
7051 դիտում
08:43 11-02-2014
Ի՞նչ կապ կա քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի եղբոր սպանության և 1 տոննա հերոինի միջև. ՀԺ