Տուապսեում Հայաստանի քաղաքացին դանակահարել է 5 տարեկան երեխայի
Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքում 5-ամյա երեխայի ուսը վնասվել է, երբ նա փորձել է մորը պաշտպանել կողոպտիչից:
«Հյուրանոցներից մեկում հարբած տղամարդը հարձակվել է մի կնոջ ու նրա երեխաների վրա: Նա կոպիտ կերպով գումար է պահանջել և դանակ թափահարել: Երեխաները փորձել են պաշտպանել մորը, այդ թվում՝ 5-ամյա տղան, որն էլ տուժել է: Նա բուժօգնություն է ստացել», հայտնել է Տուապսեի ոստիկանության ներկայացուցիչը «Ինտերֆաքսին»:
Կողոպտիչին հանդարտեցնելու համար հյուրանոցի աշխատակիցներից մեկը նրան է տվել իր մոտ ունեցած 15 հազար ռուբլին և վերջինս թաքնվել է:
Սակայն իրավապահ մարմինները արագ հայտնաբերել են կասկածյալին: Ըստ տեղի ոստիկանության մամլո ծառայության, կասկածյալը Հայաստանի 34-ամյա քաղաքացի է, որը Ջուբղա բնակավայրի ռեստորաններում ու սրճարաններում երգիչ և երաժիշտ է աշխատում:
Հարցաքննության ժամանակ պարզվել է, որ տուժածը կորցրել է բջջային հեռախոսը, իսկ հայ երաժիշտը խոստացել է այն գտնել: Գտնելուց հետո նա կնոջից գումար է պահանջել՝ ծախսած ժամանակ և «կապերը աշխատացնելու» համար:
Ներկայումս կասկածյալը կալանավորված է: Նրա անունը չի հրապարակվում: