211652_close_icon
views-count15522 դիտում article-date 15:00 30-07-2015

Կեսարյան հատումից հետո մահացած 26-ամյա ծննդկանի դուստրը եւս մահացավ

Հուլիսի 29-ին մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի նորածին դուստրն այսօր մահացել է։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ «Էրեբունի» բժշկական կենտրոնից։ Իգական սեռի փոքրիկը մահացել է ժամը 12:20-ին։ Մինչեւ այդ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում 26-ամյա Մերի Մարգարյանի մահվան փաստով: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/29/60659/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 26-ին Մ. Մարգարյանը, ով գտնվում էր հղիության 35-րդ շաբաթում, ինքնազգացողության վատացում էր ունեցել և տեղափոխվել էր «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ 2 օր անց ավելի էր սրվել Մ. Մարգարյանի առողջական վիճակը և նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ 30 րոպեում կեսարյան հատում էին կատարել: Տեղի բժիշկների մեծ ու պատասխանատու գործողության արդյունքում 2 կգ քաշով ծնված նորածին աղջկա կյանքը հաջողվում է փրկել, իսկ ծննդկանը կեսարյան հատումից հետո, ցավոք, մահացել էր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երիտասարդ կինը հաշվառված էր «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղ մինչև «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխվելը մի քանի անգամ այցելել էր և հայտնել, որ իր ինքնազգացողությունը վատ է, սակայն տեղի բժիշկները զննելու և բժշկական օգնություն ցուցաբերելու փոխարեն խորհուրդ էին տվել, թե՝ գնա տուն, հետո կգաս, և միայն մի քանի այցելություններից հետո էին երիտասարդ աղջկան ընդունել հիվանդանոցում:

Նմանատիպ նյութեր