1874 դիտում
23:59 31-07-2015
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունն ընտրվել է ԵԺԿ Ուսանողական կառույցի անդամ՝ ձայների աննախադեպ քանակով
Հուլիսի 28-ին Մալթայում մեկնարկեց ԵԺԿ պաշտոնական ուսանողական կառույցի`<<Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ>> (European Democrat Student –EDS) տարեկան հավաքը: Լինելով Եվրոպայի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը ՝ այն ներկայացնում է 1.600.000 ուսանողների 35 եվրոպական երկրներից: <<Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ>> կազմակերպությունը համախմբում է ուսանողական և քաղաքական արդեն շուրջ 40 երիտասարդական կազմակերպությունների ՝ միասին ձևավորելու Եվրոպայի արդի աջակենտրոն քաղաքականությունը: Կազմակերպության հիմնական նպատակն է ողջ մայրցամաքում նպաստել ազատ, ժողովրդավար և միացյալ Եվրոպայի առաջխաղացմանը ուսանողական ավելի մեծ շարժունության և համապարփակ կրթության միջոցով:
Հավաքի թեման է «Արդյունավետ միգրացիան և միգրացիոն քաղաքականությունները»: Հավաքի շրջանակներում եղել են կրթական և միգրացիոն հարցերի շուրջ մի շարք քննարկումներ:
Հավաքին հայկական պատվիրակությունը ներկայացնում է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը` ՀՀԿ ԵԿ ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաև Աննա Օհանյանը և Արուսյակ Պողոսյանը:
Հավաքի 4-րդ օրը` հուլիսի 31-ը, ՀՀԿ ԵԿ համար կարևորագույն օրերից մեկն էր, քանի որ ձայների բացառիկ առավելությամբ` 169 ձայնից 166 կողմ և 3 անվավեր, ՀՀԿ ԵԿ-ն ընտրվեց EDS անդամ: Սա աննախադեպ երևույթ էր EDS-ի համար: Նշենք , որ այս ձեռքբերումը ՀՀԿ ԵԿ այս տարվա խոշոր հաջողություններից 3-րդն էր. հունվարին ՀՀԿ ԵԿ անդամն ընտրվեց DEMYC-ի փոխնախագահ, իսկ արդեն մայիս ամսին ՀՀԿ ԵԿ-ն անդամակցեց YEPP-ին:
Այս հաջողությունը կարևոր է ոչ միայն ՀՀԿ ԵԿ, այլև հայաստանյան ողջ երիտասարդության, մասնավորապես ուսանողության համար, քանի որ սա ևս մեկ հարթակ է ստեղծում նրանց համար միջազգային հարթակում նորովի և առավել արդյունավետ դրսևորվելու համար` ի շահ հայ ժողովրդի բարօրության և զարգացման:
[b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
[/b]
Նմանատիպ նյութեր
942 դիտում
12:18 18-05-2015
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունն ընտրվել է YEPP անդամ
1962 դիտում
17:27 06-08-2016
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն ընտրվել է EDS աֆիլացված անդամ
Այս բաժնից
883 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
634 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
706 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան