211652_close_icon
views-count1965 դիտում article-date 17:27 06-08-2016

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն ընտրվել է EDS աֆիլացված անդամ

Օգոստոսի 3-ից Կիպրոսի Լառնակա քաղաքում անցկացվում է <<Եվրոպայի ժողովրդավար ուսանողների>> (EDS) ամառային հավաքը` <<ԵՄ էներգետիկ ռազմավարության ապագան>> խորագրով: Հավաքին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում են Աննա Օհանյանը և Արուսյակ Պողոսյանը: Հավաքի նպատակն է քննարկումներ անցկացնել տարածաշրջանի էներգետիկ համակարգի վերաբերյալ և էներգետիկ ռազմավարության զարգացման արդյունավետ քաղաքականություն մշակել: Հավաքի շրջանակներում օգոստոսի 5-ին կայացավ EDS ամենամյա ժողովը, որի ընթացքում կազմավորվեց նոր Գործադիր Բյուրոն, և որոշ հյուր կազմակերպություններ միացան EDS-ին: Ամենամյա ժողովի ընթացքում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն ընտրվեց EDS աֆիլացված անդամ: Միանալով այս կազմակերպությանը` ՀՀԿ ԵԿ-ն ստացել է EDS-ի գործունեության շրջանակներում քվեարկություններին մասնակցելու հնարավորություն այնքան ձայնով, որքանով օրինակ Գերմանիան է մասնակցում (10 ձայն, որն առավելագույնն է այս կազմակերպությունում): [img]/ups/images/0083399001470477542940597.jpg[/img] [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն [/b]

Նմանատիպ նյութեր