211652_close_icon
views-count7135 դիտում article-date 22:10 06-04-2020

ՌԴ Կազանում տղամարդը հարձակվել է 80-ամյա թոշակառու կնոջ վրա, տապալել գետնին և խլել սնունդով պայուսակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ Կազան քաղաքում տղամարդը հարձակվել է 80-ամյա թոշակառուի վրա և խլել սնունդով պայուսակը: Այս մասին հայտնում է LIfeNews.-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Կազան քաղաքի Ֆայզի փողոցում՝ բարձրահարկ շենքերից մեկի մուտքի մոտ: Անվտանգության տեսախցիկը արձանագրել է, որ խանութից վերադարձած տարեց կինը փորձել է մտնել շենք, երբ տղամարդը հարձակվել է նրա վրա և տապալելով գետնին՝ խլել սնունդով պայուսակն ու դիմել փախուստի: Կինը անմիջապես զանգահարել է ոստիկանություն, որտեղ անվտանգության տեսախցիկի արձանագրած տեսանյութում համայնքային ոստիկանը ճանաչել է տղամարդուն, ով ավելի ուշ բերման է ենթարկվել: Պարզվել է, որ թոշակառուի վրա հարձակվողը 32-ամյա տեղի բնակիչ է, ով նախկինում նույնպես եղել է դատված: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր