3673 դիտում
18:15 01-08-2015
Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Իրանի առաջին փոխնախագահի հետ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ: Կառավարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ նախագծերին և ծրագրերին: Այդ համատեքստում, կարևորվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը` երկկողմ կապերի հետագա սերտացման գործում:
Պայմանավորածություն է ձեռք բերվել սկսել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ բարձրավոլտ գծի կառուցման աշխատանքները: Հեռախոսազրույցում ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին վերահաստատել է, որ այս տարվա ընթացքում պաշտոնական այցով կայցելի Հայաստան:
Վարչապետ Աբրահամյանը և ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող այլ հարցերի:
Նմանատիպ նյութեր
4823 դիտում
20:00 12-07-2016
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ
1786 դիտում
08:26 15-10-2015
Իրանի առաջին փոխնախագահի այցը Հայաստան հնարավոր չէ շարքային իրադարձություն համարել. «ՀԺ»
Այս բաժնից
598 դիտում
10:44 22-10-2024
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում, Երևանի որոշ հասցեներում
1006 դիտում
09:44 22-10-2024
Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում
4516 դիտում
09:17 22-10-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 6 մարզերում